Լաուտարոյի տրանսֆերի հարցում Ինտերը 90-մլնանոց երկու առաջարկ է մերժել
«Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր առաջատարներից մեկից` Լաուտարո Մարտինեսից։
Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «Ատլետիկո Մադրիդն» ու «Տոտենհեմը» մի քանի շաբաթ առաջ 70 մլն եվրո են առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց. այդ գումարը հետագայու պետք է հասներ մինչև 90 միլիոնի։
Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» մերժել են այդ երկու առաջարկներն էլ և այժմ աշխատում են իրենց շարքերում պահել 23-ամյա հարձակվողին։
Ռոմանոն հայտնում է նաև, որ միլանյան ակումբի ղեկավարները օգոստոսի 18-ին հանդիպելու են Լաուտարոյի ներկայացուցիչների հետ, որպեսզի բամակացություններ սկսեն պայմանագրի երկարաձգման հարցում։
Հավելենք, որ «Ինտերի» ու Լաուտարոյի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 49 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո