Լայպցիգը գավաթային խաղում առանց լուրջ դիմադրության հանդիպելու հասավ 1/4 եզրափակիչ🎥
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ընդունեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Բոխումին» և չհանդիպելով լուրջ դիմադրության՝ հաղթեց 4։0 հաշվով՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում։
Յուլիան Նագելսմանի սաները խաղակեսերից յուրաքանչյուրում խփեցին 2-ական գնդակ։
Առաջին խաղակեսի 11-րդ և 45+1-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Ամադու Այդարան և Մարսել Զաբիթցերը։
Երկրորդ խաղակեսում աչքի ընկնելու հերթը տանտերերի դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենինն էր, ով նախ՝ 66-րդ րոպեին եռապատկեց իր թիմի առավելությունը, ապա նաև՝ 9 րոպե անց դուբլ գրանցեց իր ակտիվում՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 4։0։
Այս հաղթանակից հետո «Լայպցիգի» տղաները նվաճեցին 1/4 եզրափակչի ուղեգիր, որտեղ կսպասեն իրենց մրցակցին։
«Բոխումը» լքում է պայքարը գավաթային մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամադու Այդարա, Բոխում, Լայպցիգ, Մարսել Զաբիթցեր, Յուլիան Նագելսման, Յուսուֆ Պոուլսեն