Լամին Յամալը հերթական պատմական ռեկորդն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
«Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լամին Յամալը` փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Յամալը հանդիպման օրը եղել է 16 տարեկան և 107 օրական` դառնալով Էլ Կլասիկոյին մասնակցած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Յամալը գերազանցել է 121 տարվա վաղեմության պատմական ռեկորդը, որը պատկանում էր «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալֆոնսո Ալբենիսին, ով 1902 թ. Էլ Կլասիկոյին մասնակցել է 16 տարեկան և 132 օրական հասակում։
Նշենք, որ Ալբենիսը հանրությանը հայտնի է որպես առաջին ֆուտբոլիստ, ով «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Լամին Յամալ, Ռեալ Մադրիդ