Իտալական կրքեր Հռոմում . Միլանը հյուրընկալվելիս հաղթեց Ռոմային🎥
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։
Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի ջանքերով բացեցին հաշիվն, ով դիպուկ իրացեց 11-մետրանոցը։
Ստեֆանո Պիոլիի թիմը խփած գոլից հետո էլ վերահսկում էր հանդիպման ընթացքը և 48-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0. կիսաշրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն։
Մինչև 61-րդ րոպեն գրեթե ոչինչ չէր հուշում, որ «գայլերը» կկարողանան վերադառնալ խաղ, սակայն հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. Ֆիկայո Թոմորին երկրորդ դեղին քարտն ստացավ և հեռացվեց դաշտից։
Ստանալով քանական առավելություն` «ջալոռոսիները» տիրեցին նախաձեռնությանը և ճնշում էին գործադրում Մայք Մենյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Ժոզե Մոուրինիոն մի շարք փոփոխություններ կատարեց, սակայն «Ռոմայի» ֆուտբոլիստներին երկար ժամանակ չէր հաջողվում աչքի ընկնել։
Միայն 90+2-րդ րոպեին Լեոնարդո Սպինացոլան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել տանտերերին չհաջողվեց։
Այսպիսով, «Միլանը» հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 9 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ռոման», 1 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Լեոնարդո Սպինացոլա, Միլան, Ռաֆայել Լեաու, Ռոմա, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու, Ֆիկայո Թոմորի