Իսպանիան հաղթեց Շվեդիային. «Ֆուրիա ռոխան» ուղևորվում է Քաթար
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իսպանիայի հավաքականը B խմբի շրջանակում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։
Այս խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 86-րդ րոպեին Ալվարո Մորատան հաղթանակ պարգևեց Իսպանիայի հավաքականին։
Այսպիսով, «ֆուրիա ռոխան» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 19 միավոր և B խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր։
Շվեդիան մնաց 15 միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը ու հանդես կգա որակավորման փուլի փլեյ-օֆֆ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am