«Ինտերը» լուրջ կորուստ ունի «Ֆեյենորդի» հետ դիմակայությունից առաջ
«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն վնասվածք է ստացել Իտալիայի Ա սերիայի «Նապոլիի» դեմ (1:1) 27-րդ տուրի խաղում, հայտնում է Pazzi Di Fanta-ն։
Իտալացի ֆուտբոլիստը հանդիպումից հետո բուժզննում է անցել և պարզվել է, որ աջ ոտքի ազդրի վնասվածք է ստացել։
Դիմարկոն առաջիկա օրերին լրացուցիչ հետազություն պետք է անցնի, սակայն արդեն պարզ է, որ խաղադաշտից կբացակայի մոտ 3 շաբաթ։
27-ամյա լատերալը «ներաձուրիին» չի օգնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ֆեյենորդի» հետ դիմակայթությունում, որի առաջին հանդիպումը կկայանա մարտի 5-ին, իսկ պատասխան խաղը մարտի` 11-ին։
Դիմարկոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 34 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ինտեր, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ֆեդերիկո Դիմարկո, Ֆեյենորդ