Ժորդի Ալբայի հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում🎥

Ժորդի Ալբայի հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում🎥

26/10/2024 - 09:26

ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կանոնավոր առաջնության չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ատլանտային»։

Տանտերերին հաղթանակ պարգևեցին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսի ու Ժորդի Ալբայի խփած գոլերը։

Հատկապես գեղեցիկ ստացվեց 35-ամյա Ալբայի հեռահար հիասքանչ հարվածով խփած գոլը, որն էլ հաղթանակ պարգևեց Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմին։

Հավելենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Ինտեր Մայամին» կանցկացնի նոյեմբերի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023