Ֆելիշ․ «Ռոնալդուն իմ և հավաքականի մյուս տղաների մանկության կուռքն է եղել»
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողական աճի կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը գովեստի խոսքեր է շռայլել ազգային հավաքականում իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին․
«Խաղալ Կրիշտիանուի կողքին հաճույք է։ Պորտուգալիայի հավաքականում շատ են համաշխարհային մակարդակի աստղերը։ Երբ ես փոքր էի, հետևելով նրանց խաղին, հիանում էի։
Եթե հարկ լինի նրանցից ընտրել միայն մեկին, ապա դա Ռուի Կոշտան է։ Հրաշալի կլիներ խաղալ նրա կողքին, քանի որ նա հատուկ տաղանդ ուներ։
Կրիշտիանուն օրինակ է հավաքականի մյուս տղաների համար ոչ միայն նրանով, թե ինչ բարձունքների է հասել իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում, այլև նրանով, որ նա մինչ այսօր ձգտում է միայն հաղթանակի։ Ռոնալդուն իմ և հավաքականի մյուս տղաների մանկության կուռքն է եղել։ Նա երբեք մյուսներից չի պահանջում ավելին, քան իրենից։
Ռոնալդուն հաղթել է ամեն ինչ, սակայն մինչև հիմա էլ նա իր հանդեպ շատ պահանջկոտ է։ Նա հրաշալի ավագ է, ով միշտ պատրաստ է խորհուրդներ տալ։ Ազգելի լիգայի խաղերից մեկից առաջ նա ինձ ասաց․ «Պահպանի՛ր հանգստություն և հաճույք ստացի՛ր խաղից» »,- ասել է 21-ամյա պորտուգալացին World Soccer-ին տված հարցազրույցի ընթացքում, որն էլ մեջբերում է As-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ժոաո Ֆելիշը «Ատլետիկոյի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Լա լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ռուի Կոշտա