Լա լիգայի նախագահը տեղյակ է եղել Սուպերլիգայի ստեղծման մասին
Ինչես տեղեկացնում է Daily Mail-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասին նախօրոք պատմել էր Սուպերլիգայի ստեղծման գաղափարի մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ին Լապորտան ու Տեբասը հանդիպել են տոնական ընթրիքի ժամանակ։ Տեբասը հանդիպել էր Լապորտայի հետ, որպեսի վերջինիս շնորհավորի «Բարսելոնայի» նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Լապորտան Տեբասին պատմել է Սուպերլիգայի ստեղծման մասին և հաղորդել է, որ եվրոպական 6 ակումբներ արդեն տվել են իրենց համաձայնությունը։
Ընթրիքից հետո Տեբասն անմիջապես կապվել է եվրոպական մի շարք երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ՝ հաղորդելով նրանց այդ մասին։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց ապրիլի 19-ին։ Ինչպես գիտեք, մրցաշարի հիմնադիր 12 ակումբներից 9-ն արդեն լքել են դրա կազմը։ Սուպերլիգայում մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա լիգա, Խավիեր Տեբաս, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա