Թրիլլեր «Էլ Սադարում». Ռեալն անչափ մոտեցավ չեմպիոնությանը` հաղթելով Օսասունային🎥
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։
Հանդիպումը բավական բուռն մեկնարկեց, ու կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։
Նախ 12-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Դավիդ Ալաբան, ապա հաջորդ իսկ գրոհին` 13-րդ րոպեին, պամպլոնացիների պատասխան գոլը խփեց Անտե Բուդիմիրը։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը` 45+1-րդ րոպեին, Մարկո Ասենսիոն կրկին առաջ մղեց Կառլո Անչելոտիի թիմին։
Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 52-րդ ու 59-րդ րոպեներին, հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան երկու անգամ 11-մետրանոց նշանակեց «Օսասունայի» դարպասին։
Գնդակին երկու անգամ մոտեցավ Կարիմ Բենզեման, սակայն երկու դեպքում էլ տանտերերին փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։
Խաղավերջում, ի վերջո, հյուրերը խփեցին իրենց երրորդ գոլը.90+6-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Վասկեսը։
Այսպիսով, «Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 78 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Օսասունան», 44 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտե Բուդիմիր, Դավիդ Ալաբա, Լա-լիգա, Լուկաս Վասկես, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Սերխիո Էրերա, Օսասունա