Թրիլլեր Դորտմունդում. Վերդերը գերանհավանական comeback արեց Բորուսիայի դեմ խաղում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը»` «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, մրցեց «Վերդերի» դեմ։
Մինչև հանդիպման 89-րդ րոպեն, թվում էր, դորտմունդյան ակումբը տոնելու է շարքային հաղթանակներից մեկը, քանի որ կարգի շնորհիվ, Էդին Թերզիչի թիմը հաղթում էր 2:0 հաշվով. «դեղինների» կազմից մեկական անգամ աչքի էին ընկել Յուլիան Բրանդտն ու Ռաֆայել Գերեյրուն։
Այդուհանդերձ, «բրեմենյան երաժիշտները» կարողացան իրականացնել անհավանական comeback` 89-90+5-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով դորմունդյան ակումբի դարպասը։
Օլե Վերների թիմին հաղթանակ պարգևեցին Լի Բյուկենենի, Նիկլաս Շմիդտի և Օլիվեր Բերկի խփած գոլերը։
Այսպիսով, «Վերդերը» 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Բորուսիայի» նկատմամբ, ինչից հետո վաստակեց 5 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
«Իշամեղուները», 6 միավորով, 7-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Յուլիան Բրանդտ, Ռաֆայել Գերեյրու, ՎԵրդեր, Օլե Վերներ