Թրիլեր Բիրմինգհեմում. Օլիմպիակոսը գոլառատ խաղում հաղթեց Ասթոն Վիլային 🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում հունական «Օլիմպիակոսը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ թեժ, հետաքրքիր և համառ պայքարում, որն անակնկալ արդյունք ունեցավ. «Օլիմպիակոսը» գոլառատ խաղում հաղթեց 4:2 հաշվով։
Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Այուբ Էլ Կաբին, որը Կոնֆերենցիաների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 8-ի և հավասարվեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Էրան Զահավիին («Մաքաբի Թել Ավիվ»)։
Հունական թիմից մեկ գոլ էլ խփեց Սանտիագո Էսեն, իսկ «Ասթոն Վիլայի» կազմից աչքի ընկան Օլի Վոթկինսն ու Մուսա Դիաբին։
2:4 հաշվի ժամանակ «Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը վրիպեց 11-մետրանոցից. գնդակը դիպավ դարպասաձողին։
Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այուբ Էլ Կաբի, Աստոն Վիլլա, Դուգլաս Լուիս, Խոսե Լուիս Մենդիլիբար, Կոնֆերենցիաների լիգա, Մուսա Դիաբի, Օլի Վոթկինս, Օլիմպիակոս