Թերի. «Հալանդը կարող է դառնալ ԱՊԼ-ի պատմության մեծագույն ֆուտբոլիստը»
«Չելսիի» լեգենդար նախկին ավագ Ջոն Թերին անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (6:3) հանդիպումից հետո խոսել է «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հալանդի մասին.
«Հալանդը կարող է դառնալ ԱՊԼ-ի պատմության մեծագույն ֆուտբոլիստը։ Այդպես չէ՞։
Կարելի է փորձել նրան համեմատել ցանկացած այլ ֆուտբոլիստի հետ, սակայն ես երբեք չեմ տեսել, որ երիտասարդ ֆուտբոլիստը նման գոլեր խփելու ցանկություն ունենա։
Նա պարզապես անխիղճ է»,- նշել է Թերին BT Sport-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «կարմիր սատամաների» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում դարձել է արդեն 14 գոլի հեղինակ` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ջոն Թերի