Թենիս. Մեդվեդևն ու Նադալը կմրցեն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում
Մելբուռնում մոտենում է ավարտին թենիսի Մեծ սաղավարտի Ավսրալիայի բաց առաջնությունը։
Արդեն հայտնի են դարձել տղամարդկանց պայքարի եզրափակիչի մասնակիցները։
ATP վարկանշային աղյուսակի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը չորս սեթում` 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով հաղթեց իտալացի թենիսիստ Մատեո Բերետինիին և իր կարիերայում 6-րդ անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Երկրորդ կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Դանիլ Մեդվեդևն (Ռուսաստան) ու Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան)։
Ռուս թենիսիստը հաղթեց չորս սեթում. գրանցվեց 7:6(5), 6:4, 4:6, 6:1 հաշիվը։
Այսպիսով, հունվարի 30-ին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Դանիլ Մեդվեդևն ու Ռաֆա Նադալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ATP, Ավստրալիայի բաց առաջնություն, Դանիլ Մեդվեդև, Թենիս, Ռաֆայել Նադալ