Թեժ կրքեր Երևանում. Ուրարտու – Փյունիկ խաղում հաղթող չեղավ 🎥
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտուն» և «Փյունիկը»։
Բավական համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Եղիշե Մելիքյանի թիմից հաշիվը 5-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, իսկ «առյուծների» պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց Պերիշա Պեշուկիչը։
Նշենք, որ Դմիտրի Գունկոյի թիմն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով. 45+10-րդ րոպեին դաշտից հեռացվեց Նարեկ Աղասարյանը։
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 49 միավոր և գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն», 36 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Արտակ Դաշյան, Բարձրագույն-խումբ, Դմիտրի Գունկո, Եղիշե Մելիքյան, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, ՀՊԼ, Ուրարտու, Պերիշա Պեշուկիչ, Փյունիկ