Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 11-ին պայքարի մեջ մտան 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արթուր Ալեքսանյանը։
«Սպիտակ արջը», հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ և մրցեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի դեմ` հաղթելով 5:1 հաշվով։
Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ