Տեր-Զաքարյան. «Էրեկցիայի եմ ենթարկվում Մեսսիի` Լիգա 1 հավանական տեղափոխվելու մտքից»
Լիգա 1-ը ներկայացնող «Բրեստի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը կիսվել է Լեո Մեսսիի` հավանական ՊՍԺ տեղափոխության տպավորություններով.
«Ասում են` Ֆրանսիայի առաջնությունը հետամնաց է, սակայն հիանալի կլինի, եթե կարողանանք նման մակարդակի խաղացողին տեղափոխվել մեզ մոտ։
Անկեղծ` էրեկցիայի եմ ենթարկվում Մեսսիի` Լիգա 1 հավանական տեղափոխության մտքից»,- նշել է 58-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարեց, որ Լեո Մեսսին չի շարունակելու մրցելույթները կատալոնական ակումբի կամզում, քանի որ չի կարող գրանցել նրա հետ կնքված պայմանագիրը։
Հայտնի է, որ ՊՍԺ-ն բավական հաջողությամբ բանակցություններ է վարում Մեսսիի հետ և արդեն պայմանագիր է առաջարկել վերջինիս, իսկ ինքը` Մեսսին, կայացրել է իր որոշումը և ցանկանում է տեղափոխվել «Փարիզ»։
Վերջում նշենք, որ Միշել Տեր-Զաքարյանը Լիգա 1-ում աշխատելու հարուստ փորձ ունի։ Նա մարզել է «Նանտը» (2007-08 թթ. և 2012-16 թթ.), «Մոնպելյեն» (2017-2021 թթ.), իսկ 2021 թ. հունիսին նշանակվեց «Բրեստի» գլխավոր մարզիչ։
Բացի դրանից, հայազգի մասնագետը Լիգա 2-ում մարզել է «Կլերմոնը» (2009-2012 թթ.) և «Ռեյմսը» (2016-17 թթ.)։
Հավելենք, որ Միշել Տեր-Զաքարյանը 90-ականներին, որպես ֆուտբոլիստ, 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրեստ, Լեո Մեսսի, Լիգա-1, Միշել Տեր-Զաքարյան, ՊՍԺ, տրանսֆերներ