Հայտնի է դարձել Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը
«Սևիլիայի» կենտրոնական հարձակվող Յուսեֆ Էն-Նասիրին ճանաչվել է իսպանական Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամսվա կտրվածքով 23-ամյա մարոկացին մասնակցել է 6 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ՝ այդ թվում երկու անգամ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Իսպանական Լա լիգայի գլխավոր ռմբարկուների ցուցակում Էն-Նասիրին Լեո Մեսսիի հետ միասին կիսում է երկրորդ հորիզոնականը․ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 13-ական գոլ։
Լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն է։ Ուրուգվայցին իր գոլերի քանակը հասցրել է 16-ի։
Հատկանշական է, որ փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կմցրի հենց «Սևիլիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Յուսեֆ Էն-Նեսիրի, Սևիլիա