Էնրիկե. «Եթե կրկնենք այսօրվա խաղը, կարող ենք անցնել հաջորդ փուլ»

Էնրիկե. «Եթե կրկնենք այսօրվա խաղը, կարող ենք անցնել հաջորդ փուլ»

06/03/2025 - 12:28

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (0:1) «Լիվերպուլից» կրած պարտությունը.

«Մենք ավելիին էինք արժանի։ Այս խաղը կախված չէր մանրուքներից կամ վիճակագրական տվյալներից։ Մենք բոլոր ասպեկտներում գերազանցում էինք «Լիվերպուլին»` թույլ չտալով նրանց խաղալ։ Մրցակիցը միայն առաջին 5 րոպեն էր մեզնից լավ խաղում, բայց մնացած ժամանակահատվածում գերիշխում էինք։

Անկասկած` ՊՍԺ-ն կարող է շարունակել պայքարը։ Միայն առաջին խաղն է կայացել։ Եթե կրկնենք այսօրվա խաղը, կարող ենք անցնել հաջորդ փուլ։

Իհարկե, «Էնֆիլդում» ավելի բարդ է լինելու, բայց կուղևորվենք այնտեղ և կխաղանք այնպես, ինչպես Փարիզում։ Նման փորձ արդեն ունեցել ենք և կգնանք այնտեղ, որպեսզի կրկին անենք դա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Պարի Սեն-Ժերմենը» «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում հսկայական առավելություն ուներ, կատարեց 27 հարված, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Հանդիպման հերոսը «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերն էր, որը 10 սեյվ կատարեց։ Մերսիսայդյան գրանդը հաղթեց` կատարած միակ դիպուկ հարվածով. 87-րդ րոպեին աչքի ընկավ վայրկյաններ առաջ փոխարինման մտած Հարվի Էլիոթը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023