Էկվադորը, Չիլին ու Պերուն անչափ կարևոր հաղթանակներ տոնեցին🎥

Էկվադորը, Չիլին ու Պերուն անչափ կարևոր հաղթանակներ տոնեցին🎥

12/11/2021 - 11:04

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Էկվադորի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Վենեսուելայի դեմ։

Գոնսալո Ալֆարոյի սաները, ովքեր ընթացիկ որակավորման փուլի բացահայտումն են, շարունակում են վստահ քայլերով շարժվել դեպի աշխարհի առաջնություն և 1:0 հաշվով հաղթեցին խմբի ակնհայտ հետնահին։

Էկվադորցիներին հաղթանակ պարգևեց 41-րդ րոպեին Պիերո Հինկապիի խփած միակ գոլը։

Չիլիի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Պարագվայի ընտրանու դեմ։

Չիլիացիները, ձախողելով որակավորման փուլի առաջին հատվածը, շարունակում են շտկել իրավիճակը և տոնեցին արդեն երրորդ անընդմեջ հաղթանակը։

Չնայած Պարագվայի դեմ խաղում Մարտին Լազարտեի թիմն ուներ մեծ առավելություն` հաղթեցին միայն ինքնագոլի շնորհիվ, որը 56-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց տանտերերի 37-ամյա դարպասապահ Էնթոնի Սիլվան։

Պերուի հավաքականն էլ Լիմայի «Ազգային» մարզադաշտում մրեց Բոլիվիայի ընտրանու դեմ։

Անկայուն մրելույթներով աչքի ընկնող պերուացիները նույնպես վերջապես ուրախացրին իրենց երկրպագուներին` հաղթելով 3:0 հաշվով։

Տանտերերը բոլոր գնդակները խփեցին առաջին խաղակեսում, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Ջանլուկա Լապադուլան, Քրիստիան Կուևան ու Սերխիո Պենյան։

ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլում կայացել է ևս մեկ հանդիպում.

Բրազիլիա 1:0 Կոլումբիա

13-րդ տուրի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

Ուրուգվայ – Արգենտինա

Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա – 34 միավոր
  2. Արգենտինա – 25 միավոր
  3. Էկվադոր – 20 միավոր
  4. Չիլի – 16 միավոր
  5. Կոլումբիա – 16 միավոր
  6. Ուրուգվայ – 16 միավոր
  7. Պերու – 14 միավոր
  8. Պարագվայ – 12 միավոր
  9. Բոլիվիա – 12 միավոր
  10. Վենեսուելա – 7 միավոր

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականն անցումային հանդիպում է անցկացնում Ասիայի գոտու ընտրանիներից մեկի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022