Էլ կլասիկո. Ռեալի հայտացուցակը

Էլ կլասիկո. Ռեալի հայտացուցակը

25/10/2024 - 17:19

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ հանդիպման հայտացուցակը։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։

Պաշտպաններ – Էդեր Միլիտաո, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի։

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելյեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս։

Հարձակվողներ – Վինիսիուս, Կիլիան Մբապե, Էնդրիկ, Բրահիմ Դիաս։

Վնասվածքների պատճառով մադրիդյան ակումբի հայտացուցակից դուրս են մնացել Դանի Կարվախալը, Ռոդրիգոն ու Տիբո Կուրտուան։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023