Էլինա Ավանեսյանը հաղթել է US Open-ի 2019 թ. չեմպիոնին🎥
Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) պայքարն է սկսել Ցինիցինատիի WTA-1000 շարքի մրցաշարում։
21-ամյա թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6-4, 7-5 հաշվով հաղթել է Բիանկա Անդրեսկուին (Կանադա, 166-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե։ Ավանեսյանը մրցակցի դիմադրությունը կոտրել է միայն 5-րդ մաթչ փոյինթն իրացնելուց հետո։
Հայ թենիսիստուհին Ցինիցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլում մրցելու է աշխարհի 11-րդ ռակետ Ելենա Օստապենլոյի (Լատվիա) դեմ։
Նշենք, որ Անդրեսկուն «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար US Open-ի 2019 թ. չեմպիոնն է։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը վերջերս ՀՀ անձնագիր է ստացել և մրցաշարերում արդեն ներկայացնում է Հայաստանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, Ելենա Օստապենկո, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Մասթերս-1000, Ցինցինատի WTA-1000