Էդեգոր. «Ռեալից հեռանալը ճիշտ որոշում էր. Արսենալը կատարյալ ակումբ է»
Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է «Ռեալ Մադրիդից» հեռանալու և «Արսենալ» տեղափոխվելու մասին.
«Ես կարծում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել` հաշվի առնելով, թե իրադարձություններն ինչպես էին զարգանում «Ռեալում»։ Ես «արքայական» ակումբի հետ պայմանագիր կնքեցի երբ 16 տարեկան էի, և ճիշտ ժամանակն էր, որպեսզի առաջ նայեմ։
Գտնում եմ, որ «Արսենալն» ինձ համար կատարյալ ակումբ է»,- Էդեգորի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Էդեգորը 2015-2021 թթ. եղել է «Ռեալի» ֆուտբոլիստ` այդ ընթացքում 4 անգամ վարձակալությամբ հանդես գալով այլ ակումբների, այդ թվում նաև` «Արսենալի» կազմում։
2021 թ. ամռանը 23-ամյա կիսապաշտպանը 35 մլն եվրոյի դիմաց դարձավ «զինագործների» լիիրավ անդամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Մարտին-Էդեգոր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ