Էդեգորի ֆանտաստիկ վիճակագրությունը Վեսթ Հեմի դեմ խաղում
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախեց «Վեսթ Հեմին»։
«Զինագործների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց թիմի ավագ Մարտին Էդեգորը։
Opta-ն հայտնում է, որ Էդեգորը վիճակագրական կազմակերպության պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր լիգայի մեկ խաղում կատարել է 100-ից ավելի ճշգրիտ փոխանցում (107), ստեղծել 5-ից ավելի գոլային պահ (7) և կատարել 1-ից ավելի գոլային փոխանցում (2)։
Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոյին փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մարտին Էդեգոր, Վեսթ Հեմ