Զենիթի բժիշկներին թույալտրել են այցելել Կոկորինին ՔԿՀ-ում

Զենիթի բժիշկներին թույալտրել են այցելել Կոկորինին ՔԿՀ-ում

28/02/2019 - 20:29

Մոսկվայում մարդու իրավունքների ներկայացուցիչ Տատյանա Պոտյաևան պատմել է, որ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ստացել է թույլտվություն, որ ակումբի բժիշկները նրան այցելեն «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ:

«Կա թույլատրություն, որպեսզի «Զենիթի» բժիշկները գան Կոկորինին զննելու:

Դրա համար ընդամենը պետք է, որ ակումբը դիմի պատիժների կատարման դաշնային ծառայություն և հայտնի այն մասնագետի անունը, ազգանունը և հայրանունը, ով այցելելու է սպորտսմենին և նրանք ամեն ինչ կկազմակերպեն:

Ալեքսանդրին այդ մասին տեղեկացրել են և կարծում եմ, որ նա իր փաստաբանի միջոցով ինֆորմացիան կհասցնի ում որ պետք է:Հիմա խոսքը «Զենիթինն» է»,- ասել է Պոտյաևան Rambler.ru-ի հետ զրուցում:

-Հետազոտությունը հնարավո՞ր է կատարվի «Բուտիրկայի» պատերից դուրս:

-Այնտեղ կա շատ լավ բժշկական բաժանմունք: Կզննեն և եթե հավելյալ միջամտության կարիք լինի, ապա առանձին որոշում կկայացնեն:

Նրան նկարելու և այլ հետազոտություններ կատարելու հնարավորությունները ՔԿՀ-ն ունի:

Կոկորինը, ինչպես նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը, ՔԿՀ-ում են գտնվում հոկտեմբերի սկզբից, Մոսկվայի կենտրոնում երկու ծեծկռտուքի մասնակցելու պատճառով:

Մինչ կալանքը, Կոկորինը վերականգնվել եր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և հասցրել էր մասնակցել 5 հանդիպման: Կոկորինի փաստաբանները հայտարարել էին, որ նրա հետագա կալանքի տակ մնալը կարող է ֆուտբոլիստին բերել հաշմանդամության:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022