Զախարյանի հայրը հաստատել է, որ իր որդին բաց է թողնելու Եվր-2020-ը
Մասկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, զրուցել է ռուսական Sport24.ru-ի թղթակցի հետ, որի ընթացքում հաստատել է այն լուրը, որ իր որդին Ռուսաստանի հավաքականի կազմում չի մասնակցելու Եվրո 2020-ին։
«Արսենն իրեն արդեն լավ է զգում։ Շաբաթվա ընթացքում նա ամբողջապես կապաքինվի։ Մենք բոլորս նրան աջակցում ենք, նրա համար դեռ ամեն ինչ առջևում է։
Իհարկե նա հիասթափված է, բայց առաջնայինն առողջությունն է։ Նա պատրաստվում էր ու առաջին անգամ հրավիրվել էր հավաքական։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ նրա փոխարեն կհիասթափվեր։ Բայց ոչինչ՝ կարևորն առողջությունն է, իսկ հետո կտեսնենք։
Դեռ ամեն ինչ առջևում է, նա ընդամենը 18 տարեկան դարձավ։ Հիմա նա Մոսկվայում է, բայց շուտով կվերադառնա տուն՝ Սամարա, ու մենք բոլորով կհավաքվենք»,- ասել է Զախարյան ավագը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Արսեն Զախարյանը բակտերիալ անգինայի պատճառով բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, ԵՎՐՈ-2020, Նորայր Զախարյան, Ռուսաստանի հավաքական