Եվրո-2024. Լեհաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Լեհաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

29/05/2024 - 15:19

Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակը։

«Սպիտակ արծիվների» գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրավիրել է հետևյալ 29 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Վոյցեխ Շյեսնի («Յուվենտուս», Իտալիա), Լուկաշ Սկորուպսկի («Բոլոնիա», Իտալիա), Մարչին Բուլկա («Նիցա», Ֆրանսիա), Օլիվեր Զիխ («Պուշա»)

Պաշտպաններ – Յան Բեդնարեկ («Սաութհեմփթոն», Անգլիա), Բարտոշ Բերեժինսկի, Սեբաստիան Վալյուկևիչ (երկուսն էլ` «Էմպոլի», Իտալիա), Պավել Բոխնիևիչ («Հերենվեն», Նիդերլանդներ), Պավել Դավիդովիչ («Վերոնա», Իտալիա), Յակուբ Կիվիոր («Արսենալ», Անգլիա), Տիմոտեուշ Պուխաչ («Կայզերսլաութերն», Գերմանիա), Բարտոշ Սալամոն («Լեխ»)

Կիսապաշտպաններ – Պշեմիսլավ Ֆրանկովսկի («Լանս», Ֆրանսիա), Կամիլ Գրոսիցկի («Պոգոն Շեցին»), Յակուբ Մոդեր («Բրայթոն», Անգլիա), Յակուբ Պյոտրովսկի («Լյուդոգորեց», Բուլղարիա), Տարաս Ռոմանչուկ («Յագելոնիա»), Բարտոշ Սլիշ («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ), Սեբաստիան Շիմանսկի («Ֆեներբախչե», Թուրքիա), Դամիան Շիմանսկի (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Միխալ Սկուրաս («Բրյուգե», Բելգիա), Կացպեր Ուրբանսկի («Բոլոնիա»), Նիկոլա Զալևսկի («Ռոմա», Իտալիա), Պյոտր Զելինսկի («Նապոլի», Իտալիա)

Հարձակվողներ – Ադամ Բուքսա («Անթալիասպոր», Թուրքիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Իսպանիա), Արկադիուշ Միլիկ («Յուվենտուս», Իտալիա), Կշիշտոֆ Պիոնտեկ («Իստամբուլ Բաշակշեհիր», Թուրքիա), Կարոլ Սվիդերսկի («Վերոնա»)

Հավելենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ լեհերը Եվրո-2024-ում ընդգրկված են D խմբում և մրցելու են Ֆրանսիայի, Ավստրիայի ու Նիդերլանդների հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023