Եվրոպական ո՞ր ակումբներն ունեն ամենաերիտասարդ կազմը
Սպորտի միջազգային հետազոտական կենտրոնը՝ CIES Football Observatory-ին, հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ եվրոպական ակումներն ունեն ամենաերիտասարդ կազմը։
Եվրոպական ակումբներից ամենաերիտասարդ կազմն ունի Լատվիան ներկայացնող «Մետտան», որի միջին տարիքը կազմում է 20․7 տարեկան, նրան հաջորդում են «Ժիլինան» (Սլովակիա, 21․2 տարեկան), «Գրոտան» (Իսլանդիա, 22 տարեկան), «Վալմերասը» (Լատվիա, 22 տարեկան), «Կոդրու Լոզովան» (Մոլդովա, 22․1 տարեկան), «Զիմբրուն» (Մոլդովա, 22․3 տարեկան), «Տալլինա Կալևը» (Էստոնիա, 22․5 տարեկան), «Դաչիա Բույականը» (Ռումինիա, 22․5 տարեկան), «Նորշելանը» (Դանիա, 22․7 տարեկան), ինչպես նաև «Զեմպլին Միխալովցեն» (Սլովակիա, 22․8 տարեկան):
Եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում պատկերն այսպիսին է․
1․ «Միլան» – միջին տարիքը 24․5 տարեկան
2․ «Մոնակո» – 24․7 տարեկան
3․ «Ռեյմս» – 24․8 տարեկան
4․ «Սենտ-Էտիեն» – 24․8 տարեկան
5․ «Շտուտգարտ» – 24․9 տարեկան
6․ «Լայպցիգ» – 25․1 տարեկան
7․ «Բրեստ» – 25․2 տարեկան
8․«Վալենսիա» – 25․2 տարեկան
9․ «Բրայթոն» – 25․3 տարեկան
10․ «Նիցցա» – 25․3 տարեկան
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների շրջանակում էլ պատկերն ունի հետևյալ տեսքը․
1․ «Վան» – 25․1 տարեկան
2․ «Լոռի» – 25․8 տարեկան
3․ «Ուրարտու» – 25․8 տարեկան
4․ «Փյունիկ» – 26․1 տարեկան
5․ «Նոա» – 26․1 տարեկան
6․ «Շիրակ» – 26․3 տարեկան
7․ «Արարատ-Արմենիա» – 26․5 տարեկան
8․ «Գանձասար-Կապան» – 27․5 տարեկան
9․ «Արարատ» – 27․7 տարեկան
10․ «Ալաշկերտ» – 28․7 տարեկան
# Ալաշկերտ, Արարատ, Արարատ-Արմենիա, Բրայթոն, Բրեստ, Գանձասար-Կապան, Գրոտա, Դաչիա Բույական, Զեմպլին Միխալովցե, Զիմբրու, Ժիլինա, Լայպցիգ, Լոռի, Կոդրու Լոզովա, Մետտա, Միլան, Մոնակո, Նիցցա, Նոա, Նորշելան, Շիրակ, Շտուտգարտ, Ուրարտու, Ռեյմս, Սենտ-Էտիեն, Վալենսիա, Վալմերաս, Վան, Տալլինա Կալև, Փյունիկ