Եվրոպական ամենաթանկարժեք ակումբներն` ըստ KPMG-ի
Աուդիտորական ծառայություններ մատուցող աշխարհահռչակ KPMG ընկերությունը ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք ակումբների ցանկը։
Ցանկը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Ռեալ Մադրիդը», որը գնահատվում է 3.184 մլրդ եվրո։
Նախորդ տարվա համեմատ` երկրորդ հորիզոնական է բարձել «Մանչեսթեր Յունայթեդը» (2.883), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (2.814)։
Նշենք, որ «Միլանը», 2021 թ. համեմատ, գրանցել է լավագույն աճը, որի արժեքն ավելացել է 35%-ով, իսկ «ռոսոներիները», 578 մլն եվրոյով, զբաղեցրել են 15-րդ հորիզոնականը։
Ամենաշատը` 7%-ով նվազել են «Մարսելի» և «Բենֆիկայի» արժեքները, որոնք, 456 և 326 մլն եվրոյով, զբաղեցրել են համապատասխանաբար 20-րդ և 28-րդ հորիզոնականները։
Լավագույն տասնյակի ակումբներից միայն «Բարսելոնայի» արժեքն է նվազել` 2%-ով։
Ցանկում ընդգրկվել են 32 ակումբներ, որոնց 10-ն` անգլիական Պրեմիեր լիգայից։
Հավելենք, որ ընկերությունը ներկայացրել է ակումբների ձեռնարկատիրական` կոմերցիոն արժեքը և ցանկը կազմելիս հաշվի է առել դրանց ֆինանսավորման բոլոր աղբյուրները, ներառյալ պարտքային պարտավորությունները և բաժնետոմսերը։
Ըստ KPMG-ի` ամենաթանկարժեք ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- «Ռեալ Մադրիդ» – 3.184 մրդ եվրո
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 2.883
- «Բարսելոնա» – 2.814
- «Բավարիա» – 2.749
- «Լիվերպուլ» – 2.556
- «Մանչեսթեր Սիթի» – 2.483
- «Չելսի» – 2.179
- ՊՍԺ – 2.132
- «Տոտենհեմ» – 1.912
- «Յուվենտուս» – 1.597
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# KPMG, Բավարիա, Բարսելոնա, բենֆիկա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, Օլիմպիկ Մարսել