ԵԼ. Մանչեսթեր Յունայթեդն անակնկալ ոչ-ոքի է գրանցել Տվենտեի հետ
Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց Նիդերլանդները ներկայացնող «Տվենտեի» դեմ։
Չնայած «կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց անակնկալ ոչ-ոքի` 1:1։
Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմից 35-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստաին Էրիկսենը, որին մրցակիցը 68-րդ րոպեին պատասխանեց Սեմ Լամերսի դիպուկ հարվածով։
Ակումբներն առաջին միավորը վաստակեցին Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ «Յունայթեդը» մրցաշարում հաջորդ հանդիպում անցկացնելու է հոկտեմբերի 3-ին և մրցակցի դաշտում մրցելու է «Պորտուի» դեմ, իսկ «Տվենտեն» նույն օրը կընդունի Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թուրքական «Ֆեներբախչեին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Սեմ Լամերս, Տվենտե, Քրիստիան-Էրիկսեն