Դրամա Ասիայի գավաթում. Իրանը 90+6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ճապոնիայի դեմ խաղում 🎥
Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Իրանի հավաքականը մրցեց Ճապոնիայի ընտրանու դեմ։
Առաջին կեսում «սամուրայներն» ունեին խաղային առավելություն և 28-րդ րոպեին Հիդեմասա Մորիտայի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում իրանցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։
Ամիր Ղալենոյի թիմի կազմից աչքի ընկան Մոհամեդ Մոհեբին և Ալիռեզա Ջահանբախշը։
Վերջինս աչքի ընկավ 90+6-րդ րոեպին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Այսպիսով, Իրանը դուրս Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Կատար – Ուզբեկստան դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիռեզա Ջահանբախշ, Ամիր Ղալենոյ, Ասիայի գավաթ, Իրանի Հավաքական, Հիդեմասա Մորիտա, Ճապոնիայի հավաքական