Դիդիե Դրոգբա. Սուլշերի ՄՅՈւ-ն կարող է կրկնել Դի Մատեոի Չելսիի ճանապարհը

Դիդիե Դրոգբա. Սուլշերի ՄՅՈւ-ն կարող է կրկնել Դի Մատեոի Չելսիի ճանապարհը

10/04/2019 - 14:58

«Չելսիի» նախքին հարձակվող Դիդիե Դրոգբան գնահատել է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավորությունները:

«Դուք մտածու՞մ էիք, որ մենք կհաղթենք 2012 թվականի Չեմպիոնների լիգան: Ես ոչ: Ես չէի մտածում, որ կարող եմ դա անել: Հնարավոր է, որ իրեն կարողանա դրսևորել որևէ խաղացող կամ ակումբ, օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդը:

Քանի որ ես տեսել եմ «ՊՍԺ»-ի դեմ խաղում, որ նրանց վրա կարելի է հույս դնել: Այդ թիմն ունի բնավորություն և վարպետություն: Նրանց մարզիչը հաղթել է առաջնությունում և գիտի, թե ինչպես դա անել: Դա կարևոր է: Երբ մարզիչը ժամանակին խաղացել է այդ ակումբում, դա ինչ-որ յուրահատուկ բան է:

Նա գիտի թիմի ոգին, գիտի ամեն ինչ ակումբի մասին: Ֆուտբոլիստները դա հարգում են: Հենց դա եղավ մեր և Ռոբերտո դի Մատեոյի մոտ և նույնը հիմա կատարվում է ՄՅՈւ-ի և Սուլշերի մոտ:»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023