Դեպայը կարող է հեռանալ Լիոնից և տեղափոխվել Լիվերպուլ

Դեպայը կարող է հեռանալ Լիոնից և տեղափոխվել Լիվերպուլ

06/04/2019 - 13:54

«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը որոշել է փոխել ակումբը:

Հոլանդիայի հավաքականի 25-ամյա խաղացողը վստահ է, որ կարող է հանդես գալ Եվրոպայի թոփ 10 թիմերի մակարդակում:

Get French Football News-ը L’Équipe-ի հղումով հայտնում է, որ Դեպայի հանդեպ կա հետաքրքրություն, սակայն պոտենցիալ գնորդներին անհանգստացնում է ֆուտբոլիստի վարքը և բնավորությունը:

«Լիվերպուլը» Դեպայի ձեռք բերման տարբերակը դիտարկում է այն դեպքում, եթե հեռանա հարձակման գծի ֆուտբոլիստներից մեկը:Օրինակ, եթե Սադիո Մանեն տեղափոխվի «Ռեալ»:

Դեպայը Ֆրանսիայի առաջնության 28 խաղերում խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:Անգլիայում նա խաղացել է 2015-2017 թվականներին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023