Ալաբայի համար պայքարին միանում է նաև Պարի Սեն Ժերմենը
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս չի կողմնորոշվել իր ապագա ակումբի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Մաքս Բիլեֆելդը, ավստրիացու համար պայքարին միացավ նաև ՊՍԺ-ն, որը վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում է, որ Ալաբան անգամ շփվել է փարիզյան ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Հելայֆիի հետ, սակայն այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Ալաբայի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել այլ ակումբ անվճար։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ 28-ամա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել «Ռեալը»։ Հաղորդվում էր, որ «արքայական ակումբում» նրան դիտարկում են որպես Ռամոսին փոխարինողի, որն էլ իր հերթին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և կրկին բանակցություններ է վարում ՊՍԺ տեղափոխվելու շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան բոլոր հանդիպումների հաշվարկով «Բավարիայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս