Գվարդիոլա․ «Մեսսին կմնա Բարսելոնայում» (Ծաղրանկար)
Վերջին շրջանում կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները բավականին լարվել են։ Տեղեկություններ տարածվեցին, թե խաղացողը մտադիր է ամռանը անվճար լքել ակումբը, իսկ «Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն հետևում է խաղացողի շուրջ զարգացումներին։
Սակայն, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցազրույցների մեկում նշել է․
«Մեսսին կմնա «Բարսելոնայում»․ դա իմ ցանկությունն է»։
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս թեմայով գեղեցիկ գործ է պատրաստել ֆուտբոլասերների համար, որն էլ հանձնում ենք մեր ընթերցողի դատին․
