Գորեցկան Բորուսիայի հետ հանդիպման մասին. Ամբողջ Գերմանիան է դրան սպասում

Գորեցկան Բորուսիայի հետ հանդիպման մասին. Ամբողջ Գերմանիան է դրան սպասում

06/04/2019 - 15:22

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կիսվել է Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Բորուսիայի» դեմ հանդիպումից իր սպասումներով:

«Սա մրցաշրյանի ամենալավ խաղն է: Ամբողջ Գերմանիան է դրան սպասում: Իհարկե, մենք ուզում ենք հաղթել: Հենց այսպիսի հանդիպումների համար ես խաղում այսպիսի ակումբում. բոլորս անհամբեր սպասում ենք:

Թիմը լրիվ այլ դեմք ցույց կտա, ոչ այնպիսին, ինչպիսին Գավաթի խաղարկության «Հայդենհայմի» դեմ խաղում: Ես 100%-ով վստահ եմ, որ մենք ցույց կտանք բարձր կարգի խաղ»,- Գորեցկայի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023