Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլսիտների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզչկ ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ման. Սիթի», Անգլիա), Լուկաս Պերի («Բոտաֆոգո»)
Պաշտպաններ – Գլեյսոն Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Նինո («Ֆլումինենսե»), Էմերսոն Ռոյալ («Տոտենհեմ», Անգլիա), Կարլոս Ավգուստո («Ինտեր», Իտալիա), Ռենան Լոդի («Մարսել», Ֆրանսիա), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա)
Կիսապաշտպաններ – Անդրե («Ֆլումինենսե»), Բրունո Գիմարայես, Ժոելինթոն (երկուսն էլ` «Նյուքասլ», Անգլիա), Դուգլաս Լուիս («Աստոն Վիլլա», Անգլիա), Ռաֆայել Վեյգա («Պալմեյրաս»), Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)
Հարձակվողներ – Էնդրիկ («Պալմեյրաս»), Գաբի Ժեզուս, Գաբրիել Մարտինելի (երկուսն էլ` «Արսենալ»), Ժոաո Պեդրո («Բրայթոն», Անգլիա), Պաուլինիո («Ատլետիկո Մինեյրո»), Պեպե («Պորտու», Պորտուգալիա), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ»)
Նշենք, որ Էնդրիկը, Պաուլինիոն, Ժոաո Պեդրոն և Պեպեն առաջին անգամ են հրավիրվել Բրազիլիայի հավաքական։
Հավելենք, որ «պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցեն Կոլումբիայի, իսկ նոյեմբերի 22-ին` Արգենտինայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Էնդրիկ, Ժոաո Պեդրո, Մունդիալ-2026, Պաուլինիո, Պեպե, Ֆերնանդո Դինիզ