Բրազիլահայ դարպասապահը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ
Բրազիլական «Գրեմիոյի» հայ դարպասապահ Արթուր Կոնեգլյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, այդ մասին հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։
Դարպասապահ ունի հայկական ու իտալական արմատներ։ Նա ծնվել է 2004 թ. մայիսի 30-ին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Լիմեյրա քաղաքում։ Նա 2022 թ. հունվարին միացել էր «Գրեմիոյի» համակարգին, որի Մ20 թիմում 19 խաղում դարպասը 7 անգամ պահել է անառիկ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոնեգլյանը հրավիրվելու է նաև Հայաստանի Մ21 տարեկանների հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Կոնեգլյան, Գրեմիո, ՀՊԼ, Նոա, տրանսֆերներ