Բորուսիա Դորտմունդը ևս երեք գործարք է ավարտին հասցրել
Ամառային տրանսֆերային պատուհանը դեռևս պաշտոնապես չի բացվել, սակայն «Բորուսիա Դորտմունդն» արդեն կատարել է 6 գործարք, որոնցից 5-ի մասին պաշտոնապես հայտարարել է։
Անցնող օրերին դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ ևս երկու տրասնֆեր է իրականցրել։
Խոսքը «Հերտայի» դարպասապահ Մարսել Լոտկայի և «Քյոլնի» կիսապաշտպան Սալիհ Օզջանի մասին է։
Նշենք, որ լեհ դարպասապահը «իշամեղուների» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով ու ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է Օզջանին, ապա թուրք կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Քյոլնին» վճարել է 7 մլն եվրո` նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր` կինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Մայիսի 27-ին էլ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Բորուսիան» ավարտին է հասցրել նաև «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում հանդես եկող 19-ամյա հոլանդացի վինգեր Ջեյդեն Բրաֆի տրսնսֆերը։
Երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության. այժմ պետք է կողմերը ստորագրեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու հայտարարեն գործարքի մասին։
Նշենք, որ Բրաֆը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում հանդես է գալիս 2018 թվականից, որի Մ-23 տարեկանների թիմում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 12 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» մինչ այս արդեն հայտարարել է Նիկլաս Զյուլեի, Կարիմ Ադեյեմիի ու Նիկո Շլոտերբեկի տրանսֆերների մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Կարեմ Ադեյեմի, Հերտա, Մանչեսթեր-Սիթի, Մարսել Լոտկա, Նիկո Շլոտերբեկ, Նիկոլաս Զյուլե, Ջեյդեն Բրաֆ, Սալիհ Օզջան, տրանսֆերներ, Քյոլն