Բիչախչյանը Պոգոնի կազմում նորամուտի խաղում հիասքանչ գոլի հեղինակ է դարձել🎥
Լեհական «Պոգոնը Շեցինը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքական է անցկացնում։
«Պոգոնն» այժմ ընկերական հանդիպում է անցկացնում Շվեյցարիան ներկայացնող «Ցյուրիխի» դեմ։
Շեցինը ներկայացնող ակումբի կազմում 26-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով հանդիպման 38-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
Նշենք, որ սա 22-ամյա ֆուտբոլիստի առաջին հանդիպումն է «Պոգոնի» կազմում։
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը վերջերս է համալրել «Պոգոնի» շարքերը` ակումբի կնքելով 3.5 տարվա պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ, Ցյուրիխ