Բենզեմայի բենեֆիսը. Ռեալը գերխոշոր հաշվով ջախջախեց Վալյադոլիդին🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Վալյադոլիդի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով ընդամենը 7 րոպեում իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։
Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական` զիջելով միայն Ռոբերտ Լևանդովսկուն («Բարսելոնա»), ով խփել է 17 գոլ։
Կառլո Անչելոտիի թիմից մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոդրիգոն, Լուկաս Վասկեսն ու Մարկո Ասենսիոն։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Վալյադոլիդը», 28 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լուկաս Վասկես, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես