Բեմֆորդ․ «VAR-ն կործանում է ֆուտբոլը․ ես չեմ հասկանում դրա կանոնները»
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Քրիստալ Փելասը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության է հասել «Լիդսի» նկատմամբ։
Խաղից հետո հանդպման մրցավարության մասին է խոսել յորքշիրյան ակումբի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը․
«Ես սկսել եմ չհասկանալ ֆուտբոլի կանոնները․ինչ է՝ չի կարե՞լի գոլ խփել ուսով։ VAR-ը կործանում է ֆուտբոլը, քանի որ դա անիմաստ բան է։ Մենք ցանկանում ենք գոլեր տեսնել։
Գոլերը չեղարկել ինչ-որ հիմար պատճառով, պարզապես անմտություն է։ Նույնիսկ մրցավարները չեն կարողանում այդ հարցը լուծել։ Եթե խաղացողներն ու պաշտոնայաները չեն կարողանում հասկանալ համակարգը, ապա ո՞րն է դրա իմաստը։
Մենք երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, մտածում ենք, որ պետք է հաղթենք, սակայն երբեմն դա չի հաջողվում։ Կարծում եմ՝ հաճելի է հետևել մեր խաղին։ Հանդես գալ «Լիդսում» հաճելի է, սակայն երբ չես հաղթում, հիասթափեցնող է»,- նշել է Բեմֆորդը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղում 1։0 հաշվի պայմաններում Բեմֆորդի գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով։ Հարկ ենք համարում նշել, որ այդ դրվագում խաղից դուրս վիճակում էր գտնվում 27-ամյա հարձավկողի ուսը, սակայն, ըստ նոր ընդունված օրենքների, ուսը չի համարվում մարմնի այնպիսի մաս, որով կարելի է դառնալ գոլի հեղինակ։
# VAR, ԱՊԼ, Լիդս, Պատրիկ Բեմֆորդ, Քրիստալ-Փելաս