Բարսելոնայի տնօրենը եղել է Մանչեսթերում` երկու տրանսֆեր քննարկելու համար
«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կազմը։ Խոսքը հատկապես հարձակման գծի մասին է։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին արդեն երկու անգամ եղել է Մանչեսթերում և մանկունյական ակումբների հետ քննարկել հավանական գործարքները։
Ավելի վաղ կային խոսակցություններ, որ «Բարսելոնան» Ռոնալդ Կումանի հեռացումից հետո այլևս հույսեր չի կապում թիմի հարձակվող Լյուկ Դե Յոնգի հետ և մտադիր է ձմռանը նոր կենտրոնական հարձակվող հրավիրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մատեու Ալեմանի, Ռահիմ-Սթերլինգ, տրանսֆերներ