Բարսելոնան Ռոկեի տրանսֆերի դիմաց նախատեսվածից կվճարի շատ ավելին

Բարսելոնան Ռոկեի տրանսֆերի դիմաց նախատեսվածից կվճարի շատ ավելին

08/07/2023 - 17:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ գործարքի դիմաց «բլաուգրանան» վճարելու է 35+10 մլն եվրո, սակայն կողմերը փոխել են երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ պայմանները։

Diaro Sport-ը նշում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց նախատեսվածից վճարելու է շատ ավելին` 30+31 մլն եվրո։

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը համաձայնել է գնալ նման քայլի, որպեսզի կարողանա վերոնշյալ գումարը վճարել ֆինանսական 4 տարվա ընթացքում։

Վիտոր Ռոկեն «Բարսելոնայի» շարքերը համալրելու է 2024 թ. հունվարին, որի հետ կնքելու է «6+1» ձևաչափով պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը, նախքան հարկերի վճարումը, լինելու է 3,5 մլն եվրո։

Հավելենք, որ Վիտոր Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում 2023 թվականին անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023