Բարսելոնան պարզաբանում է պահանջում Լևանդովսկիի չեղարկված գոլի համար 🎥
«Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա խաղում (0:1) ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի չեղարկված գոլի համար բացատրություն է պահանջում։
Relevo-ի հաղորդմամբ` կատալոնական ակումբը ցանկանում է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ դրվագում, որպեսզի ապագայում կարողանա խուսափել նմանատիպ իրավիճակներից։
«Բլաուգրանային» չի բավարարել այն բացատրությունը, որ ուղիղ եթերում սխալ կադր է ընտրվել։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարնական հանձնաժողովը պնդում է, թե VAR-ի պատասխանատուները դանդաղեցված կադրը ճիշտ են ընտրել` կանոնների խախտում արձանագրելու համար։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները քանիցս դիտել են այդ դրվագը և համոզված են, որ Լևանդովսկին չի եղել խաղից դուրս իրավիճակում։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման 13-րդ րոպեին լեհ ֆուտբոլիստը գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Գիլերմո Կուադրան դիտել է դրվագի տեսակրկնապատկերն ու չնչին խաղից դուրսի պատճառով չեղարկել գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Գիլերմո Կուադրա, Լա-լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Ռոբերտ-Լևանդովսկի