Բարսելոնան մի շարք եզրային պաշտպանների է դիտարկում՝ որպես Ֆիրպոյի փոխարինող
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս Էստուպինյանը («Օսասունա»/«Վոթֆորդ»), ինչպես նաև «Լայպցիգի» պաշտպան Անխելինիոն, ում տրանսֆերային իրավուքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»։
Նշվում է, որ «Բարսելոնան» Խունիոր Ֆիրպոյին ցանկանում է ներառել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործարքում։ Իսպանացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Այաքս, Անխելինիո, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Լայպցիգ, Լաուտարո Մարտինես, Խուան Բերնատ, Խունիոր Ֆիրպո, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլաս Տալյաֆիկո, Պերվիս Էստուպինիան, ՊՍԺ, Ռաֆայել Գերեյրու, Վոթֆորդ, տրանսֆերներ, Օսասունա