Բարսելոնան Խավիի օրոք վերջին 6 խաղում անկյունայինից ավելի շատ գոլ է խփել, քան Կումանի օրոք` նախորդ 48 խաղում
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց 1:1 հաշվով հաշվով։
Հանդիպման 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ռոնալդ Արաուխոն։
Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, Լա լիգայի շրջանակում Խավիի օրոք անցկացրած 6 խաղում «բլաուգրանասը» անկյունայինից հետո խփել է 2 գոլ։
Նախորդ տուրում «Էլչեի» դեմ կայացած խաղում (3:2) էլ աչքի ընկավ Ֆերրան Յուտգլան, իսկ երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարել է Ուսման Դեմբելեն։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի օրոք Պրեմիերայի շրջանակում անցկացրած նախորդ 48 խաղերում անկյունայինի խաղարկումից հետո ակումբը դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Ուսման-Դեմբելե, Ռոնալդ Արաուխո, Ռոնալդ Կուման, Սևիլիա, Ֆերրան Յուտգլա