«Բարսելոնան» թրիլերային խաղում ֆանտաստիկ comeback-ով հաղթեց «Ռեալին» 🎥

«Բարսելոնան» թրիլերային խաղում ֆանտաստիկ comeback-ով հաղթեց «Ռեալին» 🎥

11/05/2025 - 20:14

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։

Գերգոլառատ ու թրիլերային պայքարում անցած խաղում «բլաուգրանան» ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 4:3 հաշվով։

«Արքայական» ակումբը հաշիվը բացեց բավական արագ. 5-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կիլիան Մբապեն։

14-րդ րոպեին Մբապեն ևս մեկ գոլ խփեց, դուբլ գրանցեց և հաշիվը դարձրեց 2:0։

Սառը ցնցուղից Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը չընկճվեց։ Փոխարենը` կատալոնական ակումբը նախքան ընդմիջում տպավորիչ խաղ ցույց տվեց և 4 անպատասխան գոլ խփեց. դուբլ ձևակերպեց Ռաֆինիան, մեկական անգամ էլ աչքի ընկան Լամին Յամալն ու Էրիկ Գարիսիան։

Երկրորդ խաղակեսում հյուրերը փորձեցին վերադառնալ խաղ ու Մբապեի ևս մեկ գոլի շնորհիվ կրճատեցին հաշիվը. ֆրանսիացին հեթ-տրիկ գրանցեց։

Խաղավերջը նույնպես լարված անցավ, բայց «լոս բլանկոսը» չկարողացավ խուսափեց։

«Բարսելոնան» 82 միավորով առաջին տեղում է և արդեն 7 միավորով է գերազանցում «Ռեալին»։ «Արքայական» ակումբը 75 միավորով երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023