«Բարսելոնան» երկու րոպեում երկու անգամ գրավեց «Ատլետիկոյի» դարպասը` հավասարեցնելով հաշիվը 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։
«Բլաուգրանայից» 19-րդ ու 21-րդ րոպեին աչքի ընկան համապատասխանաբար Պեդրին ու Պաու Կուբարսին։ Պեդրին կրճատեց, իսկ Կուբարսին հավասարեցրեց հաշիվը` 2:2։
«Ատլետիկոն» 47-րդ վայրկյանին Խուլիան Ալվարեսի ու 6-րդ րոպեին Անտուան Գրիզմանի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն էր ստացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից