Բարսելոնան դեռևս չի պատրաստվում հեռացնել Կումանին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
Աղբյուրի փոխանցմամբ` հոլանդացի մասնագետն իր պաշտոնում կմնա նվազագույնը մինչև Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։
Ընդ որում` Կումանն այդ հանդիպումը, որակազրկման պատճառով, բաց է թողնելու և չի կարողանալու կառավարել իր թիմի խաղը պահեստայինների նստարանից։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Բենֆիկայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո չի պատրաստվում տաք գլխով որոշումներ կայացնել։
Լապորտան չի պատրաստվում սկզբունքային մրցակցի դեմ խաղից առաջ թիմում սրել առանց այն էլ լարված իրավիճակը և հավատում է, որ «Բարսելոնան» կբարելավի խաղը։
Ամեն դեպքում, Կումանի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո, որը կկայանա հոկտեմբերի 2-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, բենֆիկա, Ժոան Լապորտա, Չեմպիոնների-լիգա, Ռոնալդ Կուման